72 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ուեսլին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Variety-ին։
Նշվում է, որ դերասանը մահացել է չարորակ ուռուցքի արդյունքում առաջացած բարդությունների պատճառով։
Ուեսլին ծնվել է 1947 թվականին Լուիզիանա նահանգի Լեյք-Չարլզ քաղաքում: Ֆիլմում կարիերա սկսելուց առաջ ծառայել է ԱՄՆ բանակում՝ Վիետնամի պատերազմի ժամանակ:
Դերասանը նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում և սերիալներում, ներառյալ՝ «The Prince of Beverly Hills», «Big Fish», «Rescuers Malibu», «Knight of the Road» և այլն։