Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի ԱԳՆ-ում մատնանշել են Թրամփի սխալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ չեղարկել բանակցություններն աֆղանական թալիբան շարժման առաջնորդների հետ (Ռուսաստանում արգելված է որպես ահաբեկիչ), կարող է բացասաբար անդրադառնալ իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Աֆղանստանում Զամիր Կաբուլովը:

Նրա խոսքերով, խաղաղ բանակցությունների դադարեցումը «իհարկե բացասական ազդանշան է», բոլոր կողմերի հռետորաբանությունն այժմ ռազմատենչ է: Չնայած դրան, նրանք պատրաստակամություն են հայտնում շարունակել երկխոսությունը, նշել է դիվանագետը:

«Քանի որ հույզերն այժմ չափազանց տաքացած են, ինչ-որ պահի, հուսով եմ՝ կարճ, կարող են սկսվել ռազմական գործողութուններ»,-ասել է Կաբուլովը:

Միևնույն ժամանակ Մոսկվան ակնկալում է բանակցությունների շարունակություն և դրանց հաջող ավարտ, հավելել է նա:

Նույն շարքից