Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Դիմա Բիլանի ոչ ադեկվատ պահվածքը վախեցրել է հանդիսատեսին /Տեսանյութեր/

analitik.am

Սեպտեմբերի 8-ին Սամարայում նշել են քաղաքի օրը: Ավանդույթի համաձայն, իշխանությունները մեծ համերգ են կազմակերպել, որին հրավիրած են եղել սիրված աստղեր, որոնց թվում է եղել նաև հայտնի երգիչ Դիմա Բիլանը:

Համացանցում տարածվել է վերոնշյալ համերգից հատվածներ, որտեղ երգիչը դրսևորում է ոչ ադեկվատ պահվածք՝ վախեցնելով հանդիսատեսին։

Սոցցանցերում դժգոհ երկրպագուները կիսվել են իրենց տպավորություններով Կուիբիշևի հրապարակում կայացած համերգից: Ըստ նրանց, Դիմա Բիլանը վազել է բեմի վրա, մոռացել է երգի բառերը և անընդհատ շեղվել է ելույթից: Դրանից հետո նույնիսկ առավել նվիրված երկրպագուները նշում են, որ երգիչը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:

«Երեկ Սամարայում կայացած համերգին Դիմա Բիլանն ակնհայտորեն «հիվանդ էր»: Նա սեռական բնույթի պար էր ցուցադրում, մոռանում էր երգել, և այլն: Այս դեպքում, ավելի լավ կլիներ, որպեսզի միացնեին ելույթի ձայնագրությունը: Նման «շոու» ​​դիտելը տհաճ էր»,-գրել է օգտատերերից մեկը։

Նույն շարքից