Հասարակություն 

Քո ամուր ոգին ու կամքի ուժը նոր բարձունքներ են նվաճելու․ Սեյրան Օհանյանը՝ ապրիլյանի մասնակցին

«Շնորհավորում եմ պատվավոր «փոխգնդապետ» կոչումդ, սիրելի՛ Սարգիս։
Քաջ սպային վայել արիությամբ, տոկունությամբ, խորաթափանց մտքով՝ դու իրավամբ այն վաստակել ես՝ քո ոգեղեն հաղթանակների շարքը լրացնելով փառքի ու պատվի ևս մեկ դափնիով։
Ուժ, հզորություն, առողջություն եմ քեզ մաղթում, եղբա՛յր։
Եվ հավատում եմ, որ քո ամուր ոգին ու կամքի ուժը նոր բարձունքներ են նվաճելու։
Խորին հարգանքով՝
քո մարտական ընկեր Սեյրան Օհանյան
»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարարը։

Նույն շարքից