ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը գրում է․ «Ախտորոշումը շատ հստակ տրվեց:
Թշնամիների անվերջ փնտրտուքին հակադարձվեց խրամատներից դուրս գալու և քարը-քարին ավելացնելով երկիր շենացնելու հրամայականը:
Հիշեցվեց բոլորիս, որ անվտանգության հարցերը եղել ու մնում են գերակա, որ ինքնախաբեությունն աղետի է բերելու, որ պատասխանատվության մեր բաժինն ունենք յուրաքանչյուրս, որ արկածախնդրությամբ ու պոպուլիզմով երկիր չի պահվում, որ…
Օդի մեջ խոսողները, քամի անողները՝ աղմուկ կանեն - նրանցը դա է: Նրանք ուրիշ բան անել չգիտեն, ու… չեն էլ ուզում իմանալ: Նրանք իրենց չարածի, իրենց բարդույթների, իրենց չբավարարված ամբիցիաների համար «մեղավոր ու թշնամի» պիտի փնտրեն, միաժամանակ, փորձելով գողանալ ու իրենց վերագրել ուրիշների արածները:
Ախտորոշումը հստակ է տրվել, ժամանակն է բուժումը սկսելու…»,- գրում է Բեքարյանը։