Հասարակություն 

Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզում. BMW-ից դուրս են բերել վարորդի մոխրացած դին

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել են ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 42 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արմեն Բրուտյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սևան ընթանալիս բախվել է КамАЗ մակնիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, և BMW X5-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։

Ավելին` shamshyan.com

Նույն շարքից