Քաղաքական Միջազգային գլխավոր 

Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը մինչև հոկտեմբերի 14-ը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել է իր աշխատանքը մինչև հոկտեմբերի 14-ը։ Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Այս պահին պատգամավորները դադարեցնում են քննարկել օրենսդրական որևէ ակտ: Խորհրդարանական նստաշրջանը սկսվել է 2017 թվականի հունիսից և դարձել է ամենաերկարը Բրիտանիայի խորհրդարանի պատմության մեջ գրեթե 400 տարվա ընթացքում: Այս ընդմիջումը ևս կլինի ամենաերկարը:

1980-ականներից ի վեր խորհրդարանի նիստերի միջև ընդմիջումը սովորաբար տևել է ոչ ավելի, քան` մեկ շաբաթ:

Այսպիսով, խորհրդարանականները զգալիորեն ավելի քիչ ժամանակ կունենան քննարկելու Բրյուսելի հետ գործարքը նախքան Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը, որը նախատեսված է հոկտեմբերի 31-ին:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հերքում է, որ այս քայլը կապված է Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից առանց գործարքի դուրս բերելու ցանկության հետ։

Նույն շարքից