Տեսանյութեր Հասարակություն 

Դիմա Բիլանը ներողություն է խնդրել հարբած վիճակում ելույթ ունենալու համար /Տեսանյութ/

Ռուս երգիչ Դիմա Բիլանը ներողություն է խնդրել Սամարայի բնակիչներից՝ հարբած վիճակում ելույթ ունենալու համար: Վերջինս հայտարարել է, որ երկար ժամանակ ալկոհոլ չի օգտագործել և չի հաշվարկել չափը: Նա նաև խոստացել է անվճար համերգ տալ քաղաքում:

«Ընկերներ, դիմում եմ ձեզ ներելու խնդրանքով՝ Սամարայում իմ համերգի համար: Բեմի վրա ելույթ էի ունենում` լինելով ալկոհոլի ազդեցության տակ։ Հանդերձարանում, հյուրանոցում հանդիպեցի ընկերներիս և կոնյակ խմեցի, ընդհանրապես չհաշվարկեցի չափը, քանի որ առողջ ապրելակերպ եմ վարում»,-խոստովանել է Բիլանն իր տեսաուղերձում:

Նա նաև խոստացել է անվճար համերգ տալ Սամարայում և ավելացրել, որ բանակցություններ է վարում քաղաքի ղեկավարության հետ՝ տեղի հիվանդանոցին անհրաժեշտ սարքավորումներ նվիրելու, ինչպես նաև բնակիչների համար նախատեսված խաղահրապարակ կառուցելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամարայում ելույթի ժամանակ Դիմա Բիլանի պահվածքը վախեցրել է հանդիսատեսին, որոնցից շատերը համացանցում մեղադրում էին վերջինիս ոչ ադեկվատ պահվածքի, ինչպես նաև թմրանյութերի ազդեցության տակ լինելու մեջ։

https://www.instagram.com/tv/B2NCkc1D-zi/?utm_source=ig_embed

Նույն շարքից