Իժևսկում Ուդմուրտիայի Պետական խորհրդի շենքում տղամարդը փորձել է ինքնասպան լինել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «112» հեռուստաալիքին:
Ներկայումս նա հոսպիտալացվել է ուժեղ այրվածքներով և գտնվում է ծանր վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Նախնական տվյալներով՝ տուժածն Ալբեր Ռազինն է, Ուդմուրտիայի պետական ինստիտուտi տնօրենը:
Ականատեսները պնդմամբ՝ վերջինս կանգնած է եղել Պետական խորհրդի շենքի առջև ցուցանակը ձեռքին, որի վրա գրված է եղել՝ «Եթե վաղը նրանք մոռանան իմ լեզուն, ես պատրաստ եմ այսօր մեռնել»:
Դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել: