Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ադրբեջանը չի կարող նույնիսկ ծպտուն հանել, թե ուզում է դիտորդ դառնալ. Քոչարյան

Խորհրդարանը քննարկում է ՀԱՊԿ-ին վերաբերող փոփոխությունների նախագիծը վավերացնելու հարցը: Փոփոխությունների համաձայն, ՀԱՊԿ-ը հնարավորություն է ձեռք բերում ունենալ գործընկերներ: Բացի դրանից, հնարավորություն է ստեղծվում նաև ոչ անդամ երկրների համար լինել դիտորդ կազմակերպությունում: Երկու դեպքում էլ որոշումը կայացվելու է կոնսենսուսով, անդամ բոլոր երկրների համաձայնությունը պարտադիր է:

Ոչ բոլոր պատգամավորներն են սրա մեջ լավ բան տեսնում: Մասնավորապես ԼՀ խմբակցությունն օրեր առաջ լքած Արման Բաբաջանյանը կարծում է, որ այս փոփոխությունից հետո Ադրբեջանը, Պակիստանը, ինչու չէ նաև Թուրքիան կարող են դիտորդ լինել ՀԱՊԿ-ում: Բաբաջանյանի խոսքերով, այսօր Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ազդեցություն ունի, քան` Հայաստանը: Էական չէ, որ այդ ազդեցությունն ուղղակի չէ:

Մյուս կողմում գտնվող պատգամավորները փոփոխությունների մեջ ավելի շատ հնարավորություն են տեսնում, քան հնարավոր վատ զարգացումներ:

Իր ամփոփիչ ելույթում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ նույն վտանգները ժամանակին քննարկվում էին նաև ԵԱՏՄ-ի մասով: Այն ժամանակ Հայաստանին հեշտությամբ հաջողվեց կանխել նման զարգացումները, փակել թեման. «Մեր պահանջով ԵԱՏՄ-ում համապատասխան կարգ կա, իսկ հիմա Ադրբեջանը նույնիսկ չի կարող ծպտալ, որ կարող է դառնալ դիտորդ: Մոտավորապես նույնն էլ հիմա անում ենք ՀԱՊԿ-ում: Հստակեցված ճանապարհը, որով անցել ենք ԵԱՏՄ-ում, անցնում ենք նաև ՀԱՊԿ-ում»:

Նույն շարքից