Չկա որևէ երկկողմ կամ բազմակողմ պայմանագիր, որը կարգելի Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞ւր մնացին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Քոչարյանը նշեց. «Չէ՞ որ մենք շատ ավելի մատչելի գնով ենք ստանում զենքը: Ավելին, մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որը բացառիկ է: Այսինքն՝ այդ տեսակետից Ռուսաստանը հավասարակշռել է»:
Քոչարյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանից զենք գնելու համար հնարավորություն է ունենում Ռուսաստանից վարկ վերցնել. « Այսինքն՝ այդ տեսանկյունից Ռուսաստանը համարում է, որ ինքը կատարում է իր պարտավորությունները»:
Ամեն դեպքում Քոչարյանը չի հերքում, որ խնդիր կա Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, դրա համար հարցը պարբերաբար բարձրացվում է: