Ավելի անհեթեթ ու հիմար բան մարդիկ չէին կարող մտածել, որովհետև մարդը, ով ուզում է անկախ պատգամավորների խումբ ստեղծել, այն օրերին, երբ իրադարձությունները զարգանում էին, խմբակցության քարտուղարից հատուկ հանդիպում չէր խնդիր, չէր գնա նրա գրասենյակ ու ասեր, որ պատրաստվում է ամեն ինչ անել, որպեսզի խմբակցությունը կուռ մնա: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ պատասխանելով լուրերին, թե ինքը ցանկացել է անկախ պատգամավորների խումբ ստեղծել:
Առաքելյանը նաև ցույց տվեց սելֆին, որն արել է Հակոբ Սիմիդյանի և Բաբկեն Թունյանի հետ. «Նման լուսանկար հրապարակող ու հարցազրույց տվող մարդը չի կարող զուգահեռ անկախ պատգամավորական խումբ ստեղծելով զբաղվի»:
Պատգամավորը կարծում է, որ խոսակցությունները կարող են կապ ունենալ իր առաջարկի հետ, որ պետք է բաց նամակ գրել Նիկոլ Փաշինյանին, դիրքավորվել որպես Ամուլսարի հարցում դեմ պատգամավորներ, ինչպես կան կողմ պատգամավորներ. «Դա թույլ կտար հնարավորինս հրապարակայնացնելով հարցն ավելի մեծ կշիռ ստանալ, ինչը թույլ կտար վաղ փուլում կանխել Ամուլսարի հանքի շահագործումը: Ամուլսարը հանք չի դառնալու, սար է մնալու»:
«Իմ քայլից» հեռացող պատգամավորը մյուսներին առաջարկել է Ամուլսարի հարցում դիրքավորվել որպես դեմ պատգամավորներ։
Առաքելյանը նշում է, որ իր առաջարկը նենգափոխվել է։