«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն արդեն երկրորդ օրն է ակցիա է անում Երևանում «Սորոսի» գրասենյակի մոտ: Ակցիան նպատակ ունի հանրությանը ներկայացնել բոլոր նրանց, ովքեր մուտք ու ելք ունեն գրասենյակ:
Ամփոփելով անցած 24 ժամվա գործողությունները՝ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ հարյուրավոր նամակներ է ստանում, մարդիկ ցանկություն են հայտնում իրենց գործուն աջակցությունը ցուցաբերել. «Այս հասցեն իր վտանգավորությամբ չի զիջում մեր պետական սահմանին: Այստեղ եկոող մարդիկ, ովքեր գալիս են հերթապահության, ովքեր մասնակցում են այս «թուքումուր» ակցիային, թքում ու մրում են այն մարդկանց, ովքեր Սորոսից փող քերելու մարմաջով, ֆինասնավորում են ամենաարատավոր երևույթները: Օրինակ այստեղից ֆինանսավորվում է մարդասպան ահաբեկիչների փառաբանման գործընթացը, տրանսգենդերների քարոզը: Այստեղից մարդիկ փող են ստանում, որպեսզի ձեր ընտանիքների հոգեկան կայունությունը դնեն հարցականի տակ»:
Մալյանի խոսքով, նույն գրասենյակից է ֆինանսավորվում տրանսգենդեր մարմնավաճառը, ով ԿԳ նախարարի հետ է հանդիպել. «Այստեղից ֆինասնավորվեց հակաարցախյան սեպը: Այստեղից փորձում են թուլացնել մեր բանակը: Ամեն տեսակի տականքության, պղծության տրանսլացիան հենց այստեղից է գնում: Այս գրասենյակն իր հստակ օրակարգն ունի ի տարբերություն մեր իշխանությունների: «Սորոսի » գրասենյակը 50 միլիոն դոլարի կարգի փող է ծախսել այդ քարոզի համար: Մենք այստեղ ըստ էության բողոքի ցույց չենք անում: Մենք մեր երկրի սահմանն ենք պահում, մեր երկրի անվտանգության հարցն ենք լուծում: Սա ցույց չէ, հերթապահություն է: Մենք հնարավորություն ենք տալիս, որ դուք տեսնեք այն, ինչը եղել է տարիներ շարունակ»: