Քաղաքական 

Անձամբ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ Հայաստանը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից. Նարեկ Մալյան

Ես «Սորոսի» հետ կապված խնդիրների մասին խոսում եմ 2013 թվականից՝ «Սերժի վախտերից»: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ պատասխանելով խոսակցություններին, թե ինչու են հիմա պայքարում հիմնադրամի դեմ, եթե այն բացվել է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն արդեն երկրորդ օրն է ակցիա է անում «Սորոսի» գրասենյակի մոտ, որը Մալյանի խոսքերով, ցույց չէ, դա ուղղակի հերթապահություն է, ինչը թույլ կտա մարդկանց իմանալ, թե ովքեր մուտք ու ելք ունեն գրասենյակ:

«Տարբերությունն այն է, որ հիմա այս գրասենյակը եկել է իշխանության: Այս գրասենյակի ղեկավար Լարիս Մինասյանը մեր երկրի դե ֆակտո վարչապետն է: Նա է որոշում ամեն ինչ: Ես դա բազմաթիվ անգամ ասել եմ ու դուք համոզվել եք դրանում՝ սկսած Արդարադատության նախարարի նշանակումից և ավարտված մյուս հարցերով»,-ասաց Մալյանը՝ նշելով, որ օգնել ցանկացող մարդիկ կարող են միանալ իրենց:

«ՎԵՏՕ»-ի ղեկավարը հայտարարեց, որ այս պահին Հայաստանը զավթված է. «Մեր երկիրը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը փետրվարին հայտարարեց Իրանում: Ուղղակի նա այդքան դուխ չունեցավ ու մինչև վերջ չգնաց: Նա, ինչպես իր շատ հայտարարությունների դեպքում, հետևողական չեղավ: Նա երևի այդքան ուժ չունեցավ, որ սրանց վզակոթին տալով այստեղից շպրտի դուրս, կամ գոնե սահմանափակի սրանց հնարավորություններն իշխանության ներսում, պաշտոն չունենան: Ու դա անում են փողի դիմաց, ամեն ինչ՝ հանուն փողի»:

Նույն շարքից