Ես ուղղակի կխնդրեմ, որ լրատվամիջոցները դեղին մամուլը հանեն իրենց մակարդակին, ոչ թե լինի հակառակը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, խոսելով իր հրաժարականի վերաբերյալ տարածված լուրերի մասին։
«Ինչի մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել: Մենք 6500 քռ/մ մեր մանկապարտեզներից ետ ենք բերել համայնք, 2 միլիարդ դրամով մեծացրել ենք հավաքագրումը, ետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, սեփականաշնորհումը, մեծ պլաններ ունենք: Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Մենք բացում ենք նոր հիմնարկներ, մենք ունենք տեխնիկայի մեծ պաշար, որպեսզի անկախ լինենք, նման բան երբեք չի եղել: Այս ամեն ինչն անելու հետ մեկտեղ, ինչո՞ւ պետք է մտածեմ հրաժարականի մասին»: