Գլխավոր Հասարակություն 

Աղբահանության խնդիրն արդեն լուծված է. Հայկ Մարությանը հայտարարեց, որ նոր համակարգ է կառուցում

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հավաստիացնում է, որ աղբահանության խնդիրն արդեն լուծված է. « Ես չեմ ասում, թե աղբը հավաքված է, քանի որ քաղաքում կան «Սանիտեքի» կողմից չհավաքված աղբակույտերը»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետը՝ նշելով, որ ստեղծվել է քաղաքապետարանի հիմնարկը, որն ամենասեղմ ժամկետներում հարցը կլուծի և ամեն ինչ կընկնի իր հունի մեջ. ««Սանիտեքը» պայմանագիրը ստորագրեցլուց հետո աշխատանքները սկսել է 14 ամիս հետո, իսկ մենք արդեն 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել: Մենք շարունակում ենք ավտմեքենաներ բերել, համալրել մեր անձնակազմը»:

Մարությանը նշեց, որ պատրաստ է ընդունել «Սանիտեքի» աշխատակիցներին՝ դա անելով աստիճանաբար. «Ես թույլ չեմ տա, որպեսզի Երևանն այսուհետ աղբահանության խնդիրների հետ բախվի: Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ հետագայում ով էլ լինի քաղաքապետ, այս խնդիրը չլինի: Մոտակա ամիսներին կտրուկ լավացում է լինելու, իսկ վերջնական լուծման համար ժամանակ է պետք: Խնդիրը խորքային է: Մենք համալիր ենք լուծելու հարցը: Մենք արդեն սկսել ենք աղբի տեսակավորումը»։

Նույն շարքից