Հասարակություն 

Քաղաքապետն արդեն չի ասում, որ տրանսպորտի հարցը 2 տարում է լուծելու, այլ ասում է, որ փորձելու են լուծել

Ես առաջ ու հիմա նույն քանակությամբ եմ օգտվում հասարակական տրանսպորտից: Չեմ ասում, եթե դա հաճախ է լինում, սակայն հազվադեպ էլ չի լինում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետն ընդունում է, որ տրանսպորտի մասով խնդիր կա. «Դա 15 տարվա խնդիր է ու մենք փորձելու ենք մոտակա երկու տարում լուծել այդ խնդիրը: Ես ասել եմ՝ առնվազն երկու տարի: Պրոցեսը գնում է: Քանի որ վարկը պետք է կառավարությունը վերցնի, գործադիրը տարբեր հարցադրումներ է դնում: Սկսվել է քննարկումների շարք, որի արդյունքում լուծումը կլինի»:

Գնի մասով Մարությանն ասաց, որ այն պետք է մաքսիմալ ցածր լինի. «Դրա համար ես ասել եմ, որ այստեղ մեծ դեր պետք է ունենա համայնքը, ինչպես աղբահանության դեպքում, քանի որ համայնքը, ի տարբերություն մասնավորի, շահույթ չի հետապնդում»:

Նույն շարքից