Բարի օր Հասարակություն 

Մի շարք դեպքերում վարորդները զրկվելու են վարորդական իրավունքից. Փոխոստիկանապետը ներկայացրեց նախագիծը

analitik.am

Խորհրդարանը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից երեք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որն ավելի հայտնի է բալային համակարգի անցնելու անունով:

Նախագիծը ներկայացրեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ով նախ մի շարք թվեր ներկայացրեց ավտովթարների մասին` նշելով, որ վթարների արդյունքում 2012 թվականից հետո անընդհատ աճ է գրանցվում: Դա վերաբերում է նաև բուն ՃՏՊ-ներին:

Քոչարյանի խոսքերով, տուգանքների խստացումը և գոյություն ունեցող գործիքակազմը ի զորու չէ լուծել հարցը:

Հաշվի առնելով երթևեկության ոլորտում առկա ռիսկերն ու վարչական իրավախախտումների աճի դինամիկան՝ նախաձեռնվում են հետևյալ փոփոխություները.

Վարորդական իրավունք ստանալուց հետո վարորդին տրվում է 9 միավոր, եթե 1 տարվա ընթացքում խախտումների արդյունքում 9 միավորն էլ սպառվում է, վարորդը 6 ամիս ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից, կասեցման ժամկետի ավարտից հետո կրկին տրվելու է 9 միավոր: Կրկին մեկ տարվա մեջ դա սպառելուց հետո վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է 1 տարի ժամկետով, իսկ վերականգնելու համար պարտավոր է լինելու քննություն հանձնել:

Ընդհանուր առմամբ երթևեկության ոլորտում թվով 100 զանցանքից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար: Դրանք ամենավտանգավոր խախտումներն են, որոնք ամենաշատն են հանգեցնում վիրավորվելու կամ մահվան: Խոսքը մասնավորապես վերաբերում է արագության գերազանցմանը: Միայն 2017 թվականին զոհվել է 127 մարդ, 2018-ին` 162 մարդ. «Արագությունը 11 կմ/ժ-ով գերազանցելու համար նախատեսվել են տուգանային միավորներ, իսկ 80 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 10 ամսից մինչև 1 տարի ժամկետով»:

Խստացում լինելու է նաև ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար:

Նույն շարքից