Հասարակություն 

Հայաստանն ու Թուրքիան նույնը չէ, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը. Հենրիխ Մխիթարյան

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հռոմում տեղի է ունեցել «Ռոմա» ֆուտբոլային ակումբի նորեկ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մամուլի ասուլիսը:

Ի թիվս այլ հարցերի, իտալացի լրագրողները հետաքրքրվել են` արդյո՞ք նա որևէ խնդիր կունենա Թուրքիա այցելելու հետ, ինչպես դա տեղի ունեցավ հունիսին Ադրբեջանի մասով, երբ «Ռոման» Եվրոպայի լիգայում հանդիպի «Ստամբուլ Բաշաքշիր» ակումբի հետ, նա պատասխանել է․ «Ոչ, ես խնդիրներ չեմ ունենա Թուրքիայում, քանի որ մենք արդեն շատ հանդիպումներ ենք անցկացրել այնտեղ: «Հայաստան-Թուրքիա»-ն նույնը չէ, ինչ «Հայաստան-Ադրբեջան»-ը: Այո, կա մի հին պատմություն Թուրքիայի հետ, բայց այնտեղի մարդիկ մոռացել են դրա մասին: Թուրքիայում խնդիրներ չեմ ունեցել նույնիսկ երբ այնտեղ խաղացի նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքում, Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգայում: Չեմ կարծում, որ ես խնդիրներ կունենամ»,-ասել է Մխիթարյանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի ավագը նշել է նաև, որ չի ժամանել Հռոմ «ժամանակ անցկացնելու» համար, նա ցանկանում է ոչ միայն խաղալ «Ռոմայի» համար, այլև պայքարել գավաթի համար՝ վստահություն հայտնելով, որ ակումբի մյուս խաղացողները նույնպես այդպես են տրամադրված:

Նույն շարքից