Հասարակություն 

Ջեկ Ման հայտարարել է «Alibaba»-ի գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին

«Alibaba»-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման պաշտոնապես հրաժարական տվեց այսօր՝  սեպտեմբերի 10-ին: Վերջինս իր հրաժարականի մասին նախազգուշացրել էր ուղիղ մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնում է life-ը՝ հղում անելով «Bloomber»-ին:

Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը կստանձնի գործադիր տնօրեն Դենիել Ժենգը: Այնուամենայնիվ, ընկերության հիմնադիրը զգալի դեր կխաղա Alibaba-ի ռազմավարական որոշումների կայացման գործում:

Ման հրաժարականի դիմումը գրել է իր ծննդյան 55-ամյակին և Չինաստանում ուսուցչի օրը: Ավելին, գործարարն ինքը, մինչև «Alibaba»-ի հիմնադրումը, դպրոցի ուսուցիչ էր: Նա նաև կենսաթոշակի անցնելուց հետո իր ապագան կապում է կրթության հետ և մտադիր է զբաղվել բարեգործությամբ:

«Alibaba»-ն հիմնադրվել է 1999 թվականին Հանչժոում և դարձել է էլեկտրոնային առևտրի և թվային վճարումների խոշորագույն ընկերություններից մեկը: Ձեռնարկատերը հասել է հսկայական հաջողությունների․ Ջեկ Ման Չինաստանի և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է:

Նույն շարքից