Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը խնդրեց չխճճվել բնապահպանների և մյուսների ստեղծած կծիկի ոլորաններում

Խնդրում եմ չխճճվել իրավաբանների, տնտեսագետների, բնապահպանների և առավել ևս քաղաքական ուժերի ստեղծած այս կծիկի ոլորաններում: Խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը` հավելելով, որ ինքն էլ երբեմն խճճվում է, բայց կա մի ուղենիշ, որն իրեն միշտ բերում է ճիշտ գծի վրա, դա իրավական պետության կառուցման ճանապարհն է:

Վարդանյանը նշեց, որ այդ ճանապարհը բարդ է լինելու, բայց այն մեկն է. «Դա հավատարմության ճանապարհն է, հավատարմություն, որը որդեգրել ենք մենք»:

Նույն շարքից