Միացյալ Նահանգներն Ուկրաինայի դեսպանատանն է հանձնել խորհրդային նկարիչ Միխայիլ Պանինի հայտնի կտավը, որը գողացվել էր 1941 թվականին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԴԲ կայքում :
Today, #FBIWFO SAC Dunham participated in a repatriation ceremony to return a painting of Ivan The Terrible back to the Ukraine, after it was stolen from a museum over 80 years ago. Thank you to all our partners who made this repatriation possible. pic.twitter.com/CyMG77IAcr
— FBI Washington Field (@FBIWFO) September 9, 2019
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե հպարտ է գործընկերների հետ համագործակցության համար և ուրախ է, որ հաջողվել է վերադարձնել նկարը Կիևին:
«ՀԴԲ-ն աշխատանքներ է տանում գողացված արվեստի գործերը և այլ գույքը վերադարձնելու համար, որպեսզի պահպանվեն երկրների պատմությունը և մշակույթը»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ռուս նկարչի կտավը գողացվել է Դնեպրոպետրովսկի արվեստի թանգարանից՝ 1941 թվականին նացիստական օկուպացիայի տարիներին։ Ավելի ուշ, այն գտնվել էր Կոնեկտիկուտ քաղաքի տներից մեկում: Նկարի ծագման մասին խոսվել է միայն 2017-ին, երբ նկարը գտած զույգը որոշել է վաճառել այն։