Հայաստան Քաղաքական 

Արման Բաբաջանյանը չի բացառում, որ կմասնակցի արտախորհրդարանական զարցացումներին

Ես չեմ բացառում, որ կարող են սկսվել գործընթացներ, որտեղ ես ինձ տեսնեմ արտախորհրդարանական զարգացումներում, որը սպասարկելու է մեր երկրում սկիզբ դրված վերափոխումներին՝ դրանց շարունակականությունն ապահովելու գործում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ինչ վերաբերում է ԼՀ խմբակցության հայտարարությանը, որ Բաբաջանյանը պետք է վայր դնի մանդատը, վերջինս նշեց, որ մանդատն իրեն չի տվել կուսակցությունը, այն տվել է ՀՀ քաղաքացին. «Էդմոն Մարուքյանը պետք է վերափոխի ծրագրային այն դրույթները, որոնք դրված են եղել նախընտրական արշավի շրջանում: Դրանք վերջին ամիսներին փոփոխության են ենթարկվել, դրա հետ ես անհամաձայնություններ եմ ունեցել: Այդպես ավելի արդյունավետ առաջ կգնան:

Մեծ հաշվով խորը անհամաձայնություն կա ընդդիմադիր դաշտի գործողություններում այն մարտահրավերների առկայության պայմաններում, որում Հայաստանը հայտնվել է: Լուսավոր Հայաստանն այդտեղ մեծ աշխատանք ունի անելու՝ արդեն առանց ինձ»:

Բաբաջանյանի կարծիքով, իշխանությունը չի կարողանում պաշտպանել հեղափոխությունը, դրա համար չունի մտավոր, իմացական ներուժ և նաև գիտակցում, որ չի կարողանում, ինչն ամենավատն է:

Անկախ պատգամավորը նաև հայտարարեց, որ մասնակցելու է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաներին, քանի որ համոզված է` ռիսկերը մինչև վերջ կառավարելի չեն:

Նույն շարքից