Լուսավոր Հայաստան խմբակցությունը լքած, այսօրվանից անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մայիսից խմբակցության նիստերին չի մասնակցել: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ զրույցում` նշելով, որ բոյկոտել է դրանք. «Խմբակցությունում իմացել են այդ մասին, ինձ համար տարօրինակ է, որ շատերի համար անակնկալ է եղել իմ այս քայլը»:
Բաբաջայանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ է խոսել Մարուքյանի հետ, ելքերը քննարկել է. «Նա սիրով ընդունել է այն, որ ես ընտրելու եմ ելքերից մեկը: Նրա համար անակնկալ չի եղել, անակնկալ չի եղել նաև Մանե Թանդիլյանի համար»:
Բաբաջանյանը հայտարարեց, որ Լուսավոր Հայաստանը շեղվել է այն խոստումներից, որոնք տրվել են 2018 թվականի ընտրություններից առաջ:
Պատգամավորը հայտնեց, որ անհամաձայնություններ են եղել իր ու թիմի միջև, և ազնիվը հենց սա է` ինքը գնա իր ճանապարհով, թիմը` իր: