Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեսյբուքյան էջում հրապարակում է եղել, որ նա հանդիպել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Ներկայացվել է մի ծրագիր, որը ենթադրում է պահպանվող էկոլոգիական միջավայրերն իրար կապող բնության պահպանման ֆոնդի ստեղծում:
Ծրագիրը գուցե հիանալի է, սակայն ծրագիրն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, և նկարներում WWF-ի տնօրեն Կարեն Մանվելյանն է` իր թիմով, իսկ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պատկանում է Ռուբեն Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը հայտնի է «կոկորդիլոսների գործով»: Պարզվում է, որ մարզպետի համար «ոտքի վրա» կոկորդիլոսից թռչուն ստեղծելը ժամանակի հարց է: Այնպես ինչպես կոկորդիլոսն է վերածել թռչնի, նույն բանաձևով Կարեն Մանվելյանի փոխարեն Ռուբեն Խաչատրյանն է աչքին երևացել:
Գոհար Ստեփանյան