Հասարակություն Սպորտ 

Հայաստանի Մ-21 հավաքականի տնային առաջին հանդիպումը՝ Գյումրիում

analitik.am

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլի 1-ին խմբի երրորդ տուրի հանդիպումը՝ ընդունելով Լյուքսեմբուրգի հավաքականին: 16 տարի անց երիտասարդական հավաքականը կրկին կխաղա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ 15:00-ին:

3 օր անց՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Իտալիայի հասակակիցներին կընդունի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարղզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ 20:30-ին:

Նույն շարքից