ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայազգի բևեռախույզ, գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին II աստիճանի շքանշան է շնորհել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:
«Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, պառլամենտարիզմի զարգացման և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»,- ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում։