Հասարակություն 

Դավիթ Յանի նորակառույց տունը աշխարհում ամենախելացի տներից մեկն է․ Forbes

Forbes ամսագիրը հրապարակել է միլիարդատերերի պատկանող 5  ամենախելացի տների ընտրանին։ Հնգյակի մեջ է նաև հայկական արմատներով ռուսաստանցի ձեռնարկատեր ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանի տունը, որի կառուցումն ընթացքի մեջ է։

Տան արհեստական բանականությունն անկանխատեսելի է և կոչվում է Մորֆեուս։

«Մորֆեուսին լայն լիազորություններ են տրված․ եթե նրան խնդրեն միացնել սրճեփը, նա ինքը կորոշի՝ արժե՞ դա անել, թե՞ ոչ։ Ժամանակի ընթացքում ռոբոտը նաև բանկային հաշիվ կունենա և կկարողանա գնումներ կատարել օնլայն հարթակներում», - ասվում է Forbes-ի հոդվածում։

Նշվում է նաև, որ Մորֆեուսը ստիպված կլինի ուսումնասիրել նաև գիտակցության ազատության մասին փիլիսոփայական աշխատություններ՝ Դավիթ Յանի սոցիալական փորձարկման շրջանակներում։

Ամենախելացի տների ցուցակում է նաև «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Մորգան Ֆիրմանի ձայնով խոսող տունը, Tesla և SpaceX ֆիրմաների ղեկավար Իլոն Մասկի կանաչ կոնդիցիոներներով տունը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ցուցիչ-քորոցով տունը և հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի տունը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից