Հասարակություն 

Աշոցքում բավականին ուժեղ է ցնցել, ժողովուրդը դուրս է եկել տներից. Կարեն Սարուխանյան

Աշոցքում բավականին ուժեղ է ցնցել, ժողովուրդը դուրս է եկել տներից, բայց որևէ մեկը չի տուժել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզից պատգամավոր ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Խոսեցի Աշոցք, բավականին ուժեղ է ցնցել այնտեղ, ժողովուրդը դուրս է եկել տներից, բայց որևէ մեկը չի տուժել»,- գրել է նա։

Հաջորդ գրառման մեջ պատգամավորը տեղեկություններ է հայտնել հետցնցումների մասին․ «Աշոցքում արդեն 4-5 անգամ ցնցում է, բայց առաջին երկուսից հետո մնացածը ավելի թույլ են։ Հենց նոր խոսեցի ու այդ պահին էլի ցնցում էր»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից