Հասարակություն 

Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք, եղել է մոտ 30 հետցնցում. մարզպետ

analitik.am

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ այսօրվա երկրաշարժի արդյունքում վնասներ չունեն: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։

Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։

Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։

Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր»,-գրել է նա։

Նույն շարքից