Հասարակություն 

Արտակարգ դեպք Շենգավիթի դատարանի նստավայրում. կին դատապարտյալը ինքնասպանության փորձ է կատարել

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին նշված դատարանում տեղի ուեցած ինքնասպանության փորձի փաստով: Ըստ աղբյուրի՝ դատարանի շենքում Աբովյան քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 43-ամյա Ինգա Հ.-ն, ով դատապարտվել է ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, դատական նիստի ժամանակ ինքնասպասնություն գործելու նպատակով կուլ է տվել ածելիի շեղբեր:

Նշված դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական (կանանց գաղութ) հիմնարկում:

Նույն շարքից