Հասարակություն 

Պատգամավոր Էդգար Առաքելյանի` մանդատից հրաժարվելուց հետո Փաշինյանը հորդորով դիմել է մյուսներին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք, իր կարծիքով, դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից:

Վարչապետը նրանց հորդորել է չհետևել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաև խմբակցությունից դուրս չգալու հարցում, հավաստիացնելով, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ճիշտ է, ուղղակի ինքը չի կարող որոշ նրբություններ բացահայտել»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից