Հասարակություն 

Այս տուրիստական սեզոնի սկզբից Թուրքիայում արդեն 88 ռուսաստանցի է մահացել

analitik.am

Այս տուրիստական սեզոնի սկզբից Թուրքիայում արդեն 88 ռուսաստանցի է մահացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովին:

Բացի դրանից, արձանագրվել է բժիշկների օգնությանը դիմելու մոտ 40 դեպք:

Դիվանագետը նաև նշել է, որ ավելացել է Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը: Եթե անցած տարի թիվը կազմել է 6 միլիոն, այս տարի այն ավելի մեծ կլինի:

Թուրքիայում ռուսաստանցիների մահվան ամենատարածված պատճառն ավտովթարներն են, ինչպես նաև կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության արդյունքում սրտի կամ ուղեղի կաթվածը:

 

Նույն շարքից