Հասարակություն 

«Կոլցովոյից» օդ բարձրացած ինքնաթիռն անհայտ պատճառներով վերադարձել է օդանավակայան

analitik.am

Եկատերենբուրգից Չինաստան թռչող օդանավը ստիպված է եղել վերադառնալ Կոլցովո օդանավակայան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Օդանավակայանից գործակալությանը հայտնել են, որ օդանավի վայրէջքից հետո համապատասխան մասնագետներն աշխատում են ուղևորների հետ: Միևնույն ժամանակ չի հայտնվում չպլանավորված վայրէջքի պատճառը:

Ինտերֆաքսին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ  iFly ավիաընկերությունից, որն իրականացնում է չվերթը:

Նույն շարքից