Հասարակություն 

Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը. Փաստաբանը` Փաշինյանին

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում Հայաստանին նվիրված բանաստեղծություն է հրապարակել, որի հեղինակը հավանաբար հենց ինքն է: Նյութի մեկնաբանություններում կարել է հանդիպել փաստաբան Մուշեղ Շուշանյանի գրառմանը: Փաստաբանը, կապված Ամուլսարի հետ, վերջին շրջանում ակտիվ քննադատության է ենթարկում վարչապետին:

«Նիկոլ ջան, պոեզիայի ժամանակ էլ ունես փաստորեն։ Բայց պոեզիան էլ հոգեկան վիճակի ցուցիչ է։ Ոնց հասկանում եմ՝ ծանր դրության մեջ ես։ Եթե այդպես է, դիմի ժողովրդիդ, բոլոր խնդիրներդ կլուծի։ Իսկ եթե ժողովրդին դիտարկում ես զուտ որպես մանիպուլյացիաներիդ օբյեկտ, ապա վիճակդ իրոք կրիտիկական է ու ոչինչ քեզ չի փրկի։ Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը։ Թե չէ այլ բացատրություն չունի Հայաստանը ոչնչացնելու հարցում համառությունդ ու Հայաստանին ձոներ նվիրելը»,-գրել է նա:

Նույն շարքից