Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպես է «Tesla»-ի քնած վարորդն ընթանում 100 կմ/ժ արագությամբ /Տեսանյութ/

analitik.am

«Twitter»-ի օգտատերերից մեկը կիսվել է մի տեսանյութով, որը շատերի մոտ զարմանք է առաջացրել։ Այս մասին հայտնում է life-ը։

Կադրերում երևում է, որ Tesla- ի ղեկին նստած վարորդը և ուղևոը քնած են, իսկ մեքենան ընթանում է «ավտոպիլոտով»:

Տեսանյութը հրապարակած օգտատերը ը հայտնել է, որ նախ չի հավատացել իր աչքերին և  փորձել է ազդանշանով արթնացնել քնած վարորդին, ում մեքենան ընթանալիս է եղել մոտ 100 կմ/ժամ արագությամբ, բայց անօգուտ:

Բազմաթիվ օգտատերեր գրել են, որ չեն հավատում տեսանյութի իրական լինելուն, քանի որ «Tesla»-ն հագեցած է մի համակարգով, որը բարձր ձայն է հանում, եթե վարորդի ձեռքերը 30 վայրկյանից ավելի չեն լինում ղեկի վրա: Եվ վարորդը պարզապես չէր կարող չարթնանալ: Այնուամենայնիվ, տեսանյութի հեղինակը պնդում է, որ այն իրական է։

Նույն շարքից