Միջազգային Քաղաքականություն 

Բոլթոնի հեռանալուց հետո ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի փոխվի․ Պոմպեո

analitik.am

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի ենթարկվի էական փոփոխությունների՝ կապված ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուc հետ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այս մասին դիվանագետը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Մեկնաբանելով Բոլթոնի հրաժարականը` նա նշել է, որ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի թիմի բոլոր անդամները վարում են իրենց ընտրած քաղաքական ուղին, թիմում որևէ պաշտոն թողնելուց հետո չպետք է ակնկալվի էական փոփոխություններ:

«Համաշխարհային առաջնորդներից և ոչ մեկը չպետք է ենթադրություններ անի, որ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունը զգալիորեն կփոխվի միայն մեզանից մեկի հեռանալու պատճառով»,-ասել է նա:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին իր հերթին նշել է, որ Թրամփի և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի միջև եղել են տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրեց Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Բոլթոնն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մարտից:

Նույն շարքից