Հասարակություն 

Այո, Բաբաջանյանը Արմանը տեղափոխվել է. Պատգամավորներին փոքրիկ առիթ է պետք «հա հա»-ի համար

analitik.am

Խորհրդարանը սկսել է այսօրվա աշխատանքները` շարունակելով երկուշաբթի օրը մեկնարկած նստաշրջանը: Այսօրվա նիստի մեկնարկին պատգամավորները քվեարկեցին նախորդ օրը քննարկած նախագծերը` անցկացնելով բոլորը:

Քվեարկության ժամանակ մի պահ պատգամավորների ուշադրությունը սևեռվեց դեպի Արման Բաբաջանյանը, աղմուկ բարձրացավ, որը սաստվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խիստ հայացքի ներքո. «Այո, Բաբաջանյան Արմանը տեղափոխվել ա»,-ասաց Միրզոյանը, ում խոսքերից հետո դահլիճում ծիծաղ սկսվեց:

Նշենք, որ Արման Բաբաջանյանը, ով լքեց ԼՀ խմբակցությունը, երեկ հայտարարեց հետայսու որպես անկախ պատգամավոր գործելու մասին: Հավանաբար նա փոխել է իր նստելու տեղը, ինչն էլ գրավել էր պատգամավորների ուշադրությունը

Նույն շարքից