Հասարակություն 

Հռոմի Պապն ասել է, որ չի վախենում եկեղեցու պառակտումից

analitik.am

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, թե չի վախենում եկեղեցու պառակտումից, չնայած ջանասիրաբար աղոթում է, որ դա տեղի չի ունենա: Այս մասին վերջինս հայտնել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եկեղեցու պատմության մեջ շատ պառակտումներ են եղել։ Եթե ​​հետևենք աղբյուրին, ապա տեղի է ունեցել պառակտում պառակտման հետևից, ամբողջ ժամանակ ինչ-որ մեկը բաժանվել է իր գաղափարախոսությամբ: Որպեսզի դա տեղի չունենա, ես պատասխանում եմ քննադատությանը՝ օգնելու համար»,-ասել է  Ֆրանցիսկոսը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներսում տիրող լարված իրավիճակը հետևանք է Վատիկանի երկրորդ խորհրդի որոշումների, և ոչ թե` առանձին պապերի գործողությունների: Հռոմի Պապի խոսքերով, իր վարած քաղաքականությունը նման է Իոանն Պավել երկրորդ պապի վարած քաղաքականությանը։

Հայրապետը նաև ասել է, որ չի վախենում քննադատությունից: Նրա կարծիքով, քննադատություն ստանալով՝ մարդը նախ պետք է գնահատի իր օբյեկտիվությունը, այնուհետև մտածի այն մասին, թե ինչի վրա պետք է իսկապես աշխատել:

«Հետևաբար, նույնիսկ եթե քննադատությունը երբեմն բարկացնում է, ես դրա մեջ առավելություններ եմ տեսնում»,-ասել է նա՝ հավելելով, որ ոչ միայն ամերիկացիներն են քննադատում իրեն․ «Բայց դա արվում է անկեղծորեն, և ինձ դուր է գալիս»:

Նույն շարքից