Չինաստանում կրկեսային ներկայացման ժամանակ վագրը փախուստի է դիմել: Դեպքի կադրերը հրապարակել է «South China Morning Post»-ը:
Վագրը ցատկել է կրկեսի արգելապատնեշի վրայով և թաքնվել եգիպտացորենի դաշտում: Ոստիկանությունն անհապաղ սկսել է փախուստի դիմած կենդանու որոնողական աշխատանքները, իսկ տեղի բնակիչներին հորդորել է չհեռանալ տներից:
Հաջորդ օրը, տեղական ժամանակով ժամը 10: 30-ին, իշխանությունները գտել են կրկեսի վագրին և քնեցրել նրան հանգստացնող դեղամիջոցի օգնությամբ: Գիշատիչին տեղափոխել են «Xinxiang City» կենդանաբանական այգի, բայց ճանապարհին կենդանին մահացել է:
Կենդանաբանական այգու սեփականատերն ասել է, որ վագրը հնարավոր է վրաերթի է ենթարկվել, սակայն այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։ Կենդանաբանական այգու ներկայացուցիչները կիրականացնեն դիահերձում և կորոշեն կենդանու մահվան ճշգրիտ պատճառը: