Հասարակություն 

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպայում ևս մեկ սպանության մեջ

analitik.am

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կանգնած են Բեռլինում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության ետևում: Այս մասին «The Wall Street Journal»-ին հայտնել է անանուն ամերիկացի պաշտոնյան:

Թերթի զրուցակիցը հրաժարվել է ասել, թե հատկապես ով պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն նշել է, որ անձնագիրը մարդասպանին կարող էր տրված լինել միայն Ռուսաստանի իշխանությունների կողմից:

Թերթը պարզաբանում է, որ Խանգոշվիլիի սպանության գործում Մոսկվայի հնարավոր ներգրավվածության մասին հայտարարություն արվել է առաջին անգամ: Գերմանացի պաշտոնյաները նախ հայտարարել են, որ սպանությունը կարող է կապված լինել կազմակերպված հանցավորության հետ, հետո  հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ Խանգոշվիլին սպանվել է օգոստոսի 23-ին Բեռլինի պուրակներից մեկում։ Մարդասպանը հեծանիվով մոտեցել է նրան և երկու անգամ կրակել է վերջինիս վրա։ Ավելի ուշ հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել 49-ամյա ռուսաստանցու:

Նույն շարքից