Հասարակություն 

Ծերանոցում 73-ամյա տարեց կինը սպանել է 82-ամյա մեկ այլ տարեց կնոջը

analitik.am

ԱՄՆ Մերիլենդ նահանգում 73-ամյա տարեց կնոջը մեղադրանք է առաջադրվել ծերանոցում 82-ամյա հարևանուհուն սպանելու մեջ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով NBC News-ին:

Ըստ ոստիկանության հաղորդման, սեպտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 07.15-ին Չուն Յուն Օն մի քանի անգամ աղյուսով հարվածել է իր հարևանուհի Հվա Չա Պակի գլխին: Այնուհետև կինը զանգահարել է 911՝ սպանության մասին տեղեկացնելու համար: Մահացածի դին գտել են բակում:

Կինը մեղադրվում է առաջին և երկրորդ կարգի սպանության մեջ: Նա կալանավորվել է:

Ծերանոցի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ կանայք երկար տարիներ ընկերներ են եղել, բայց նախօրեին վիճել են: Ենթադրվում է, որ տարեց կանանց միջև տարաձայնությունը պայմանավորված է եղել երկարատև դրամական պարտքով:

Նույն շարքից