Հասարակություն 

Ազատության պողոտայի թանկարժեք անշարժ գույքի սեփականատերերը մտածելու նյութ ունեն

analitik.am

Ազատության պողոտայում կա անշարժ գույք, որը զբաղեցնում է մոտ 8960 քռ/մ տարածք, հողի կադաստրային արժեքը կազմում է 17 միլիոն 754 դրամ, շինության արժեքը` 330 միլիոն դրամ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը` պատասխանելով մեծահարուստների կողմից կառուցված շքեղ գույքի համար գույքահարկի մասին հարցին:

Պետրոսյանի խոսքերով, կատարվելիք փոփոխությունից հետո այդ գույքի կադաստրային արժեքը կազմելու է 2 միլիարդ 800 հազար դրամ, այն մոտ 8 անգամ թանկանալու է. «Այդ թանկարժեք գույք ունեցողները զգալու են փոփոխությունները»:

Նշենք, որ կախված գույքի արժեքից մեծանալու է նաև գույքահարկը: Քանի որ վերոնշյալ գույքի կադաստրային արժեքը փոքր է եղել, վճարվող գույքահարկն էլ ցածր է եղել:

 

Նույն շարքից