Հասարակություն 

Մենք ծայրագավառային մերժելի մեր մտայնությամբ պարփակվել ենք կենցաղայինի ձգտող մեր ներազգային «խոսույթում». Իրանագետ

analitik.am

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր էջում գրում է.

«Վերջերս Մակրոնը շատ հետաքրքրական մտքեր արտահայտեց՝ այդ թվում Ռուսաստանի վերաբերյալ, որոնցում փաստացիորեն ակնարկվում էր Եվրոպայի դերակատարությունը կրկին մեծացնելու և համաշխարհային երկու բևեռներին՝ ԱՄՆ-ին ու Չինաստանին, հավասարակշռելու նպատակով Փարիզի և Մոսկվայի միջև համագործակցության հնարավորության մասին։

Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային սերտ և բազմազան կապեր, իսկ Ֆրանսիայի հետ հարաբերություններն ավանդաբար գնահատվել են «առանձնաշնորհյալ» եզրույթով, որը այլ պետության պարագայում մեր դիվանագիտության կողմից, կարծեմ՝ երբևիցե չի օգտագործվել։

Աշխարհը շատ դինամիկ և արագ փոփոխվում է, իսկ մենք ծայրագավառային մերժելի մեր մտայնությամբ պարփակվել ենք կենցաղայինի ձգտող մեր ներազգային «խոսույթում»»:

Նույն շարքից