Հասարակություն 

ԼՀԿ-ն առաջարկում է անվճար սովորելու հնարավորություն տալ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներին, սակայն կառավարությունը նպատակահարմար չի գտնում դա

analitik.am

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել Ազգային ժողով, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին և հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխաներին հնարավորություն տալ պետական բուհական հաստատություններում, ինչպես նաև միջին մասնագիտական կրթօջախներում սովորել անվճար հիմունքներով, ինչպես 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն են:

Կառավարությունը, սակայն նպատակահարմար չի գտնում տվյալ նախագծի ընդունումը: Ինչպես հայտարարեց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի հարցերով նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, կառավարությունում հասկանում են նախագծի նպատակը. «Երեխաները, ովքեր մանկուց ունեն հաշմանդամություն, այսպես թե այնպես անվճար են սովորում: Բացի դրանից, մեզ համար կարևոր է, որ պետական քաղաքականությունն իրականացվելիս հիմքում լինի հաշմանդամության սոցիալական մոդելը, որն ուղղված է հավասար պայմանների ստեղծմամբ և հավասար հնարավորությանների միջոցով բոլոր քաղաքացիներին հնարավորություն տալու մասնակցելու հասարական կյանքի բոլոր ոլորտներում»:

Փոխնախարարի խոսքերով, հաշմանդամություն ունեցողներին կարելի է անվճար սովորելու հնարավորություն տալ` պայմանավորված ընտանիքի սոցիալական իրավիճակով, սակայն այն չկապել հաշմանդամություն ունենալու հետ:

Նույն շարքից