Քաղաքականություն 

Քաղաքացիները կարող են իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվե նախաձեռնել. «Իմ քայլի» պատգամավոր

analitik.am

Եթե հասարակության լայն շրջանակների համար մեր բացատրությունները լինեն անընդունելի կարելի է անվստահության հանրաքվե նախաձեռնել իշխանությունների նկատմամբ և ըստ այդմ անել հաջորդ քայլերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` խոսելով Ամուլսարի մասին և նշելով, որ դա իր տեսակետն է:

«Եթե հանրաքվեն արդյունք տա, որ մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, կլինեն նոր արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը հանդես կգա կրկին այն տեսակետներով, որոնք ունեցել է: Կհայտնվեն նաև թիմեր, ովքեր կասեն, որ փակելու են Ամուլսարը: Ժողովուրդը կկարողանա անել ընտրություն»,-ասել է Աղազարյանը:

Նույն շարքից