Քաղաքականություն 

«Իմ քայլի» պատգամավորը որևէ սարսափելի բան չի տեսնում Սասնա ծռերի ղեկավարների հետ Փաշինյանի հանդիպման մեջ

analitik.am

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ Ժիրայր Սեֆիլյանի հետ, որ արտահերթ ընտրությունները պետք են, քանի որ այսօրվա կառավարությունը կառավարվում է արտաքին ուժի կողմից. «Հեղափոխության հենց առաջին պահից ես ակունքներում եմ եղել: Որևէ արտաքին ուժ չկա, ինչով էլ պայմանավորված է հեղափոխության հաղթանակը: Ժողովուրդը վստահությամբ լցվեց մեր ուժի նկատմամբ, որ ինքն է ամեն ինչ անում: Չեմ կիսում Սեֆիլյանի տեսակետը, որ հաջորդ տարի պետք է արտահերթ ընտրություներ անցկացնել»:

Ինչ վերաբերում է Սասնա ծռերի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, Աղազարյանը նշել է, որ չի կարող խորքային գնաահատական տալ, վարչապետը երևի նման հանդիպման անհրաժեշտությունը տեսել է. «Այդտեղ որևէ սարսափելի բան ես չեմ տեսնում»:

Եթե ամեն դեպքում հանրաքվե լինի՝ մասնավորապես Ամուլսարի հարցում, Աղազարյանը կարծում է, որ իշխանության նկատմամաբ վստահության մակարդակը դեռևս բավականին բարձր է. «Ժողովորդը կարող է անվտստահությամբ լցվել առանձին գործիչների նկատմամբ, սակայն վարչապետի վարկանիշը բարձր է: Դրա համար չեմ կարծում, որ մենք պարտություն կկրենք: Սակայն հանրաքվեն քաղաքակիրթ տարբերակ է»:

Ամուլսարի մասով Աղազարյանը կարծում է, որ հանքի չշահագործման դեպքում եթե ինչ-որ կերպ նույնիսկ հնարավոր էլ լինի փակել գումարները, կա նաև պետության հեղինակության հարցը:

Նույն շարքից