Բարի օր Հասարակություն 

Այդ մայրերի, կանանց անեծքները թափվելու են վարչապետի գլխին․ Ակցիա կառավարության մոտ

analitik.am

Ավտոներկրողները բողոքի ակցիան են անում Կառավարության դիմաց: Ներկրողներին դուր չի գալիս կառավարության նախաձեռնությունը, որի համաձայն ավտոմեքենաների մաքսազերծումը Երևանից տեղափոխվում է Գյումրի:

Ավելի վաղ կառավարությունը նախաձեռնություն է սկսել, որի արդյունքում Գյումրիում կառուցվելու է մաքսազերծման կետ, որը փոխարինելու է Երևանում գործող կետին։

Ներկրողների խոսքերով, առանց այդ էլ մնացել է ընդամենը 3 մաիս, որ իրենք կարողանան գումար աշխատել, դրանից հետո, երբ մաքսատուրքերը բարձրանան, ավտոմեքենաներն այս քանակությամբ չեն ներմուծվի, ու մարդիկ կմնան առանց աշխատանքի. «Օրական 1000 ավտոմեքենա է մաքսազերծվելու, այդքան ավտոմեքենա է գնալու Գյումրի: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան վթարներ են լինելու: Անվադող փոխել կա, վարորդներին գումար տալ կա, Գյումրիում մի քանի օր մնալ կա: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ անեծք կանի երեխային կորցրած մայրը, ամուսնուն կորցրած կինը վարչապետի հասցեին: Այն էգ ու որձերը, որ խորհուրդներ են տվել վարչապետին, դա կապ չունի, ամեն ինչ վարչապետի գլխին է թափելու: Նա մտածե՞լ է այդ անեծքների մասին: ՃՈ-ում ասում եմ, որ ամեն օր էլ մարդ է մահանում: Բայց այդ մարդիկ իրենց խելքից են մահանում: Ինչպես կարելի է 130 կմ մարդկանց ուղարկել Գյումրի և հետ: Խոսեք Բագրատաշենի հերթերի մասին: Նորագավիթում հերթերը գոյանում են միայն VIN կոդը ստուգելու համար»:

Ներկրողները պահանջում են, որ մաքսազերծման կետը մնա Երևանում:

Իսկ եթե Երևանում չի մնալու, թող ամեն շրջան իր կետն ունենա, որ բոլորը ստիպված չլինեն գնալ Գյումրի։

Նույն շարքից