Հասարակություն 

Հեսա ճանապարհ ենք փակելու, բոլոլա շինենք. Ակցիա` կառավարության մոտ

analitik.am

Ավտոներկրողները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության մոտ՝ հանդիպում պահանջելով պատկան մարմինների հետ:

Ակցիայի մասնակիցների սրտով չէ այն, որ հոկտեմբերից հետո ավտմեքենաների մաքսազերծումը Երևանի փոխարեն կատարվելու է Գյումրիում: Մինչ այս պահը կառավարությունից որևէ մեկը չի հանդիպել ակցիա իրականացնողների հետ, ովքեր պատրաստ են նույնիսկ ճանապարհ փակել. «Ճանապարհ կփակենք, բոլոլա կշինենք, կհանդիպենք: Մենք մեր հարցն ենք բարձրաձայնում: Էն ժամանակ, երբ մարդիկ պետք էին հեղաշրջման համար, բոլորը կանգնած էինք: Իսկ այսօր որևէ մեկը չի իջնում մեր հարցին լուծում տալ: Այն ժամանակ առավոտից իրիկուն սոված կանգնած էինք Փաշինյանի կողքին»:

Նույն շարքից