Քաղաքականություն 

Ռուսաստանի մեսիջը` Հայաստանի նոր իշխանություններին, հստակ է. ՌԴ դեսպան

analitik.am

Ես ինֆորմացիա չունեմ այն մասին, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դիտարկմանը, որ նա հիմա Ռուսաստանում է գտնվում, դեսպանն ասել է. «Եթե մարդը հիմա գտնվում է Ռուսաստանում, դա չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել: Ինչ վերաբերում է Պողոսյանին, խոսքն իրավական գործընթացի մասին է՝ կապված համապատասխան փաստաթղթերը ստանալու հետ»:

Ինչ վերաբերում է Վահանգ Հարությունյանին, դեսպանն ասաց, որ պետք է համապատասխան մարմիններին դիմել. «Բայց ես որևէ տենդենց կամ մեսիջ չեմ տեսնում, թե Ռուսաստանը նպատակաուղղված կերպով ապաստան է տալիս նրանց, ովքեր Հայաստանում մեղադրվում են կոռուպցիայի, Սահմանադրական կարգը տապալելու մեջ»:

Դեսպանի խոսքերով, Ռուսաստանի մեսիջը Հայաստանին հստակ է. «Մենք ռազմավարական գործընկերներ ենք, դաշնակիցներ, եղբայր պետություններ, եղբայր ազգեր, այդ մասով փոփոխություներ չկան»:

Նույն շարքից